Տեսանյութ․ Ի՞նչն է պատճառը, որ Ձեզ մակագրված...

ԱԺ-ում  դատավորների ընտրության հարցն է  քննարկվում։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի  թափուր տեղի համար առաջադրվել է 3  թեկնածու՝ Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը, Արսեն Նիկողոսյանը։ 

Դիմելով դատավորի թեկնածու  Արմեն Դանիելյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց․ «  Փաստաբանների և ամբաստանյալների շրջանում հայտնի է, երբ որ Վերաքննիչ դատարանում գործը մակագրվել էԱրմեն Դանիելյանին, ապա շատ հաճախ փաստաբանները և բողոք ներկայացնողներն ուղղակի չեն էլ հետաքրքրվել, թե Վերաքննիչ դատարանում դատավոր Արմեն Դանիելյանն ինչ որոշում է կայացնելու: Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառն, որ ի սկզբանե դատավոր  Արմեն Դանիելյանին մակագրված  քրեական գործերի հետ կապված փաստաբաններն ի սկզբանե կանխորոշված են համարել, թե ինչ որոշում է կայացվելու»։

Արմեն Դանիելյանը պատգամավորից  ճշտեց, թե հարցը հնչեցվում է իրեն քննադատելո՞ւ համատեքստում։