Տեսանյութ. Հուսով եմ՝ կոճակների տեղն այս ընթա...

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցն ուղղված ԱԺ փոխնախագահի իշխանական թեկնածու  Ռուբեն Ռուբինյանին՝ ևս ակնարկ էր թավշյա հեղափոխության մեջ թուրքական միջամտության մասին:

«Շատ ուղիղ պատասխանեք ի վերջո հասկանանք՝ ի՞նչ հետազոտություններ էիք անում Թուրքիայում՝ Սաբանջ համալսարանին կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում»՝ 2017-2018թթ և արդյո՞ք դրանից հետո Հայստան վերադառնալիս, Թուրքիայիում ուսանելու ձեր փորձը կիրառե՞լ եք  2018-ին իծխանափոխության սցենարը կյանքի կոչելու հարցում»,-հետաքրքրվեց Ագնեսա Խամոյանը:

«Դուք երևի շոտ ուղի հարց եք տալիս՝ արդյո՞ք  թավշյա հեղափոխությունը թուրքակա՞ն  պրոեկտ էր, թե՞ ոչ,  ես ասում եմ ՝ իհարկե ոչ»,-լակոնիկ արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը և մանրամասնեց, որ ինքն այդ տարիներին  Թուրքիայում գործող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում է իրականացրել հետազոտություն՝ տվյալ կենտրուն:

Թեման, ըստ նրա, եղել է՝  Թուրքիայի ՀԿ-ների դերը՝ Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում «..և զուգահեռաբար կատարելագործում էի թուրքերենս, քանի որ ես որպես  միջազգային հարաբերությունների մասնագետ ՝ մինչ այդ էլ Հայստանում սովորելիս թուրքերեն եմ սովորել»:

Ագնեսա Խամոյանն այդուհանդերձ  «խայթեց» Ռուբեն Ռուբինյանին.« հուսով եմ կոճակների տեղն այս ընթացքում սովորեցիք և  պատասխանատու պահերին  «շփոթմունքով» իրավիճակ չեք փոխի: