Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Երևանի հեծանվահրապարակի փոխտնօրեն Աբգար Պետրոսյանը և իր մի քանի աջակիցներ բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց․«Մենք մեր սեփական հեծանվահրապարակը նվիրաբերել ենք Երևան համայնքին, որն էլ այն տվել է Ռենկո իտալական կազմակերպությանը՝ պայմանով, որպեսզի կառուցվի նոր հեծանվահրապարակ և ֆինանսական մի աղբյուր լինի, որպեսզի մենք կարողանանք մեր սպորտաձևը պահել: Այսպիոսով հեծանվահրապարակը կառուցվել է, գործունեությունը պատշաճ կատարվել է, աշխատանք է կատարվել, արդյունքներ էլ կան»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Պետրոսյանը։
Երևանի ավագանու նիստի ժամանակ խնդրի մասին խոսեց նաև ավագանու անդամ Անի Խաչատրյանը։ Ավագանու անդամը հայտարարեց, թե նիստին անելիք չունի և միանում է ցուցարարներին։
Մանրամասները՝ տեսանյութում։



