Տեսանյութ․ Էջմիածինն արդեն նոր ավտոբուսներ ու...

Էջմիածին քաղաքն արդեն նոր ավտոբուսներ ունի, այդ մասին տեղեկացրել է Էջմիանի քաղաքապետ Դիանա Գասպարյանը և հրապարակել տեսանյութ.

«Կարո՞ղ եք գուշակել՝ ինչ մեքենաներ են սրանք. այո, այո, մեր ավտոբուսներն են, որոնք արդեն ժամանել են Երևան: Մաքսատնից դրանք դուրս բերելուց և համապատասխան ուսումնասիրությունները կատարելուց հետո մարդատար մեքենաներն արդեն կտեսնեք Էջմիածնի փողոցներում:

Ներքաղաքային տրանսպորտը տարիներ շարունակ քաղաքում առկա կարևոր խնդիր էր, որի լուծումն արդեն նշմարվում է:

Շնորհակալություն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիային, մասնավորապես՝ Նիցցա քաղաքին, անչափ թանկ նվերի համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Էջմիածնի քաղաքապետը: