Մենք արդեն հղում տալով «Մեդիապորտ» տելեգրամ ալիքին գրել էինք, որ անհետ կորած զինվորների ծնողները ծեծի են ենթարկել ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին։
Ստեփանակերտում գտնվող ծնողներից մի քանիսը ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեցին, որ պատրաստվում են վրեժ լուծել և «կմորթեն իշխանավորների գերդաստաններին»։ Ընդդիմադիր 17 կուսակցություններին էլ կոչ արեցին իրենց պայքարը չքաղաքականացնել։



