Տեսանյութ․ Դատարանը շարունակում է անհիմն որոշ...

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ պահանջելով ճանաչել Արմեն Գևորգյանի՝ որպես ԵԽԽՎ ներկայացուցչի անձեռնմխելիությունը և ապահովել նրա մշտական անարգել ազատ տեղաշարժման հնարավորությունը: Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը, սակայն մեզ համար անհասկանլի է պատճառաբանությունը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լուսինե Սահակյանը: