Տեսանյութ. Այն, որ Փաշինյանը բանակցում է Արցա...

ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած մտքերն Արցախի վերաբերյալ իր համար նորություն չէին։

«Հարց եք տալիս՝ երեկվա հետ կապված, բայց երեկ ինձ համար ոչինչ տեղի չի ունեցել։ Ինձ համար երեկ ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, այն, որ Փաշինյանը բանակցում է  Արցախն Ադրբեջանի կազմ թողնելու համար, ասել ենք մեկ տարի առաջ, կես տարի առաջ ապացուցել ենք հրապարակված փաստաթղթերով, ապացուցել ենք եվրոպացիների հետ մեր  աշխատանքային շփումների հանրայնացմամբ։

Ինչ վերաբերում է ծավալվող գործընթացներին, ես կարող եմ խոսել Հանրապետական կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անունից։ Մենք, որպես այդպիսին, պայքարը չենք դադարեցրել, օրեր շարունակ եղել ենք զոհված զինծառայողների հարազատների կողքին։ Այսինքն՝ մեզ համար ինչ-որ բան տեղի չի ունեցել, որից հետո պետք է անցնենք պայքարի ակտիվ փուլի, մեզ համար պայքարի ակտիվ փուլը չի էլ դադարել։