Տեսանյութ. Աշոտ Փաշինյանին կոչ եմ անում, որ հ...

«Աշոտ Փաշինյանը պետք է հետ վերցնի իր դիմումը, որովհետև  շատ վատ քայլի է գնալու, եթե սա ընթացք ստացավ: Մյուս կողմից էլ երեխաները չպետք է պատասխան տան ծնողների համար: Աշոտ Փաշինյանը մեղավոր չէ, որ ինքը անհաջող հոր զավակ է:  Ծնողների հետ կապված ինքը պրոբլեմ ունի հանրային ընկալման տեսակետից: Մյուս կողմից էլ ասում եմ, որ զոհերի ծնողները պետք է արժանապատիվ և գլուխները բարձր կյանք ունենանք, մենք պարտք ունենք իրենց առաջ:  Իսկ Աշոտ Փաշինյանին ևս մեկ անգամ կոչ եմ անում, որ հետ վերցնի  իր դիմումը, ամոթ է, ինքը այդպիսի բան չանի: Ոստիկանությանն ու ուժային կառույցներին առաջարկում եմ, որ իրենց  չափերի մեջ պահեն եւ հանկարծ չփորձեն զոհերի հարազատների հետ կապված  հրահանգավորված քաղաքականություն վարեն»,- ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպին, որից հետո ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում