Տեսանյութ. Արմեն Չարչյանը 15 մլն դրամի գրավը...

Ցավոք սրտի արդարության հաստատումը երկար տեւեց, պրոֆեսոր Արմեն Չարչյանը երբեք պետք է կալանավորված չլիներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով դատարանի որոշմանը, որով Չարչյանը 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց:

«Սա մեծ անարդարություն էր, որը մենք տեսանք մեկ ամիս, բայց արդարությունը միշտ հաղթում է: Մենք ի սկզբանե ասում էինք, որ պրոֆեսորը պետք է ազատ արձակվի: Դատավոր տիկին Մելիքսեթյանը առաջինն էր, որ կալանավորումը որպես խափանման միջոց բավարարեց: Նրա վերաբերյալ ուղղակի հարցրեք ցանկացած երկրորդ փաստաբանի, իրավաբանի, թե ինչ կարծիք ունեն տիկին Մելիքսեթյանի արդարադատության որակի վերաբերյալ: Երկրորդը, ով ամեն կերպ փորձեց, որ այս կալանավորումը պահպանվի, Լուսինե Աբգարյանն էր: Հարցրեք, թե Լուսինե Աբգարյանը քանի ծանր գործով կարողացել է  դատավորին հարիր արդարադատություն իրականացնել: Հետո հարցրեք պարոն Վահե Միսակյանի արդարադատություն իրականացնելու մակարդակի մասին»,-ասաց նա: