ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում ավտոմեքենան բախվել է ցանկապատին, ինչից հետո Բեռնախցիկը բացվել է ու այնտեղից ճանապարհին է ընկել տղամարդու դի՝ կոկորդը կտրած, հայտնում է korrespondent.net-ը:
Մեքենայում գտնվողները փախել են, ինչի մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 4:10-ի սահմանում։ Mitsubishi Galant-ը, որից ընկել է դին, պատկանում է Օրենբուրգի շրջանի 57-ամյա մի բնակչի։
Ականատեսների վկայությամբ՝ վթարից հետո մի քանի հոգի դուրս են վազել մեքենայից ու անհետացել անտառում։
Ավելի ուշ դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է երկու բահ, պարան և պայուսակներ։ Ըստ ամենայնի, հանցագործները դիակը տանում էին թաղելու։
Կասկածյալները հետախուզվում են։
Ինչպես ավելի ուշ պարզվել է՝ սպանվածը ծնունդով Երևանից 50-ամյա Արկադի Ղազինյանն է, որը 1996 թվականից բնակվում է Սանկտ Պետերբուրգում։ Նախնական տվյալներով՝ նա անվադողերի բիզնես է ունեցել։