
Ադրբեջանական զինուժը շարունակում է ցուցադրաբար պղծել հայկական հուշարձանները գրավյալ տարածքներում:
Հադրութի շրջանի Առաքել գյուղում բարբարոսները քանդել են հայկական խաչքար, և, իհարկե, հպարտորեն տեսախցիկով նկարահանել իրենց հանցագործությունները:
Կցանկանայինք հիշեցնել, որ իսլամում քրիստոնեությունը ճանաչված է որպես սուրբ գրությունների կրոն, իսկ Հիսուսին պատվում են որպես գլխավոր մարգարեներից մեկը:
Պղծելով քրիստոնեական եկեղեցիներն ու սրբավայրերը՝ ադրբեջանցի բարբարոսները ապացուցում են, որ իրենց համար սուրբ ոչինչ չկա: