Տեսագրությունները կեղծիք են. Արշակ արքեպիսկոպ...

Որևէ գործողություն, որևէ սպառնալիք, որևէ տեղեկատվական տեռոր չի կարող ինձ ստիպել անելու մի բան, որն ավելի մեծ մեղք է, քան այն, ինչ ես կարող էի երբևէ արած լինել: Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ամաչեմ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսը:

«Դա չի նշանակում, որ ես անմեղ եմ, բայց այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակ կապ չունեն ինձ հետ, տեսագրությունները կեղծիք են», - ընդգծել է նա:

Նշենք, որ ավելի վաղ համացանցում անձնական բնույթի տեսագրություններ էին տարածվել ենթադրաբար Արշակ արքեպիսկոպոսի մասնակցությամբ: Քննչական կոմիտեն հաստատել է, որ տեսագրությունում պատկերվածն Արշակ արքեպիսկոպոսն է: