Տեր-Պետրոսյանի կինը կոտրել է ոտքը․ վիրահատութ...

Երեկ տեղեկացանք, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը օրերս կոտրել է ոտքը։ Մեր տեղեկություններով նրան տեղափոխել են «ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոն։  Կոտրվածքը վերականգնելու համար անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն։

Մեր տեղեկություներով  Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը խնդրել է, որպեսզի այդ վիրահատությունն իրականացնի բժիշկ, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը։ Երեկ բժշկական կենտրոնից եկել են ԱԺ և Արմեն Չարչյանին փոխանցել Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի խնդրանքը ու նրան տարել վիրահատության։