ՀԱՄԱՍ-ը գնահատել է Նեթանյահուի ձերբակալման հր...

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ ողջունում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի ձերբակալման հրամանը և այդ քայլը համարում է կարևոր պատմական նախադեպ:

Հինգշաբթի ավելի վաղ ՄՔԴ-ն Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդեր է տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար:

Դատարանը նաև մերժել է Իսրայելի փաստարկները, որոնք փորձում էին վիճարկել դատարանի իրավասությունը՝ իր քաղաքացիների դեմ օրդեր տրամադրելու վերաբերյալ: