Տենց շուստրի քանի՞ եղբայր եք, գանք, ձեր հետ հ...

«Սիրելի հայրենակիցներ, կհարցնեք՝ ինչ է տեղի ունեցել, ինչ է կատարվում իշխանության հետ, ինչու են այսքան վրդովվել։ Սիրելի հայրենակիցներ ջան, ընդդիմությունը լսում է արել, ընդամենը լսումներ արել, ոչ մի այլ բան տեղի չի ունեցել. համարձակվել է ժողովրդավարության բաստիոնում լսումներ հրավիրել՝ էլ «Գող փիսո», էլ «Քաչալ շուն», էլ ԿԳԲ-ի ագենտ, էլ օտարերկրյա գործակալ։ Ժողովուրդ ջան, լսումներ ենք արել, մի քիչ ավելի թեթև տարեք, բաստիոնի ներկայացուցիչներ ջան։ Ժողովրդի ծոցից դուրս եկած ՔՊ-ի քաղաքական քիմքին, պարզվում է, հաճո չեն եղել այս ամբիոնում ելույթ ունեցող մեր որոշ հայրենակիցների մտքերը, չեն կարողանում հաշտվել, ասում են՝ ով է պատասխանատու այդ մտքերի համար։ Ամեն մարդ պատասխանատու է իր մտքերի համար, լսումները հենց դրա համար են հանրային, որ հանրության տարբեր շերտերը իրենց տեսակետները ներկայացնեն, ինչու եք խառնվել իրար»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։