Հենց Եղոյանը մոտենում է ամբիոնին, ես «Փիղն ու...

«Ազնիվ խոսք՝ Աստված, հենց Եղոյանը մոտենում է ամբիոնին, ես Կռիլովի «Փիղն ու շնիկը» առակն եմ էլի ու էլի ուզում կարդալ։ Գիտե՞ք, երբ դուք խոսում եք ժողովրդավարության մասին, երբ Դաշնակցությունը իշխանություն էր, աշխարհի առաջին երկրներից էր, որտեղ կանայք քվեարկության իրավունք ունեին, լավ, ի տարբերություն Եվրոպայի, որը դրա դեմ պաշտպանում է։ Ամեն դեպքում, սիրելի՛ հայրենակիցներ, այստեղ Արման Եղոյանի արժեքային համակարգի և գիտելիքների մասին չենք ուզում խոսել, ուզում ենք խոսել, ասենք, ՔՊ-ի հերթական անընդունելի վարքագծի մասին, որը շարունակվում է ութերորդ գումարումից սկսած։ Եթե խնդիր ունեք, եթե դեմ եք այդ պնդումներին, ինչի՞ց եք վախենում, բերեք քվեարկեք կողմ, այս դահլիճում քննարկում ծավալենք՝ քննարկում ծավալենք Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին, քաղաքական բանտարկյալների առկայության մասին, քրեակատարողական հիմնարկում մահերի մասին։ Դե բերեք, քննարկենք, ինչի՞ եք դեմ քվեարկում»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։