2021թ․ին տրվել է բնակելի շենքերի, համալիրների ռեկորդային՝ 108 թույլտվություն։ Այսօր փաստացի շահագործման ենք հանձնում այն շենքերը, որոնց շինթույլտվությունը էդ տարիներին է տրվել։ Դրանից հետո նմանատիպ թվերի շինթույլտվություն չի տրվել։ 2025-ին ընդհանուր տրվել է 37, ասել է Տիգրան Ավինյանը:
«Ես սա որպես մեղադրանք չեմ ուզում հնչեցնել, որովհետև շինարարությունն ընդամենը ածանցյալ ոլորտ է, այն սպասարկում է տնտեսական աճն ու պահանջարկը։ Շենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներ»,- ասել է նա:
Երևանում ամեն տարի պետք է իրականացվեն ուսումնասիրություններ, բայց չկա ո՛չ մասնագիտական մոտեցում, ո՛չ էլ կամք։ Կա ընդամենը ցանկություն՝ ֆեյսբուքում գրառումներ անելու, նիստերին մեկը խաբում է քաղաքապետին, քաղաքապետը՝ վարչապետին, վարչապետն էլ՝ ժողովրդին: Այս մասին ասել էր քաղաքային պլանավորման մասնագետ Վիկտոր Մնացականյանը:



