Արմեն Գրիգորյանն արտահայտել է իր կարծիքը, իր ձևակերպումների մի մասի հետ համաձայն եմ, մի մասի հետ համաձայն չեմ, ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի հոդվածին:
«Եզրահանգման հետ ևս համաձայն չեմ։ Դա նորմալ է, որովհետև տարբեր մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ։ Մենք ընդհանրապես տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ենք ունենում տարբեր ֆորմատով, կառավարության մեր գործընկերների հետ միասին և գալիս ենք տարբեր եզրահանգումների»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը իր հոդվածում նշել էր, որ ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում»։



