Թել Ավիվում եմենյան հութիների արձակած հրթիռ է...

Ուրբաթ գիշեր Թել Ավիվում եմենյան հութիների արձակած հրթիռ է պայթել, այն որսալու փորձն անհաջող է եղել, տեղեկացրել է Times of Israel-ը։

Բժիշկները տեղեկացրել են, որ 16 մարդ ստացել է թեթեւ վիրավորումներ ապակու բեկորներից, ներառյալ երեք տարեկան մի աղջիկ։ 14 հոգի տուժել է, երբ նետվել է դեպի ապաստարաններ։

Նշվել է, որ հրթիռի պայթելու տեղում առաջացել է փոս։

Սա երկրորդ դեպքն է վերջին մի քանի օրերին, երբ հութիների հրթիռը շչակների միացման առիթ է հանդիսացել երկրի կենտրոնում։

Իսրայելական բանակում հաստատել են, որ Եմենի արձակած հրթիռը ընկել է Թել Ավիվի վրա՝ հայտնելով, որ «այն որսալու փորձերը հաջողությամբ չեն պսակվել»։