Թեհրանը Վաշինգտոնից երաշխիքներ կխնդրի, որ պատ...

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատասխան է պատրաստում միջուկային կարգավորման առաջարկին, որն ԱՄՆ բանակցողներն ուղարկել են Օմանի միջոցով։ Միաժամանակ, Թեհրանը Վաշինգտոնից երաշխիքներ կխնդրի, որ պատժամիջոցները կվերացվեն։ Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը։Մայիսի 31-ին Արաղչին սոցիալական ցանցերում հայտնել է, որ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին կարճատեւ այցով մեկնել է Թեհրան՝ ուղերձը հանձնելու համար։Թեհրանը կոչ է արել Վաշինգտոնին պաշտոնական երաշխիք տրամադրել, որ իսլամական հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքում կչեղարկեն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ «Մենք ցանկանում ենք երաշխիքներ ստանալ, որ պատժամիջոցները իրականում կվերացվեն»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։Իրանը եւ ԱՄՆ-ը բանակցությունների հինգ փուլ են անցկացրել ապրիլի 12-ից սկսած՝ Օմանի միջնորդությամբ, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի հասնելու նպատակով։