Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան զա...

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հակամարտության զարգացման ցանկացած սցենարի: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Իրանի զինված ուժերը 40 օրվա ընթացքում ցույց տվեցին, որ մենք ամենայն ուժգնությամբ կպատասխանենք ցանկացած անխոհեմ քայլի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Բաղային։

Կիրակի օրը Թրամփը կոչ է արել Իրանին շտապել ԱՄՆ-ի հետ գործարքի հարցում՝ հայտարարելով, որ ժամանակը վճռորոշ նշանակություն ունի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնը պատրաստել է Իրանում հարվածների թիրախների ցուցակն այն դեպքի համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայի վերսկսել հարձակումները երկրի վրա։