Թեև լուրջ հաջողություններ ունենք, սակայն այն...

«Եթե կոնկրետ գնահատական տանք, ապա կնշենք, որ  հիմա լիազորությունների փոխանցման փուլում ենք. Պաշտպանության նախարարությունից ռազամարդյունբերական ոլորտի լիազությունները փոխանցվում են Բարձր տեխնոլոգիկան արդյունբերության նախարարությանը, որն էլ ամբղջությամբ զբաղվելու է ոլորտի խնդիրներով:

Կարծում եմ` ամենակարևոր փոփոխությունը այս պահի դրությամբ սա է, քանի որ տարիներ շարունակ ոլորտի ձեռնարկութունները բողոքում էին, որ մեկ մարմնից կախվածությունը բերում է որոշումների կայացման սուբեկտիվության», - այս մասին Politik.am-ին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը` ի պատասխան մեր հարցին, թե հեղափոխությունից հետո ռազմաարդյունաբերության զարգացմանն ուղղված ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:

Տեղեկացնեք, որ պատգամավորը զբաղվել է ռազմարդյունաբերական ոլորտով, և նախկինում նկատել է, որ հեղափոխությունից հետո ոլորտային զարգացումների համար նոր նախադրյալներ են ստեղծվել.

«Ինչ վերաբերում է զարգացմանը, ապա նախագծային աշխատանքներին տրամադրվող գումարների մասով բյուջեի շեշտակի աճ կունենանք: Կառավարությունը այս մասով հայտնել է իր դիրքորոշումը: Մեր ընկերությունները դրսում ակտիվորեն մասնակցում են տարբեր ցուցահանդեսների, օրինակ` հունիսի 26-ին Մոսկվայում խոշոր ցուցահանդես է տեղի ունենելու, որին հայկական ընկերությունները կներկայացենք իրենց արտադրանքը: Այսինքն` Բարձր տեխնոլոգիկան արդյունբերության նախարարությանը ամբողջությամբ իրացնում է դրսում նոր շուկաներ ապահովելու իր գործառույթները»,- ասաց Կարապետյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ անցումային փուլի հետ կապված որոշակի խնդիրներ կան, բայց դրանց լուծումները ընթացքի մեջ են: Մեզ համար կարևոր է նաև հասկանալ` սպառազինության հետ կապված ով է մասնակցելու որոշումների կայացմանը:

Հարցին, թե ի՞նչ զինատեսակներ են արտադրվում ՀՀ-ում, արդյո՞ք դրանք բավարար են ներքին սպառման համար և կարո՞ղ են մրցունակ լինել շուկայում, պատգամավորը հայտնեց` ունենք զինատեսակներ, որոնք օրինակ` փորձարկումների փուլում են կամ բանակ են ընդունվել: Իհարկե, այսքանը մեզ չի բավարարում, և այդ չբավարարելով է պայմանավորված Կառավարության նախաձեռնած քայլերի հերթականությունը.

«Իհարկե չենք կարող ամբողջությամբ բաց խոսել, թե ինչ ենք մենք արտադրում: Այն ինչի մասին խոսել ենք,  զրահաբաճկոններն են, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները...

Սակայն սա մեզ չի բավարարում, և գործադիրի կողմից նախաձեռնած փոփոխությունները հենց այս տրամաբանության շրջանակներում են, որպեսզի ավելի լայն հնրավորություններ ընձեռնվեն ոլորտի ընկերություններին, և այն մտքերն ու նախագծերը, որոնք ունեն ռազարդյունաբերական ձեռնարկությունների  թիմերը, ավելի հեշտ իրագործվեն: Աշխատում ենք տարբեր ուղղություններով, սակայն ժամանակը ցույց կտա, թե Պաշտպանության նախարարությունը կամ Գլխավոր շտաբը ինչ ուղղությանների վրա հիմնական պատվերը կընդգծի` որպես մեր բանակի սպառազինություն»,- ասաց Տիգրան Կարապետյանը` ամփոփելով` այս հարցը քննարկման փուլում է, սակայն կան 4-6 ուղղություններ, որոնցով աշխատանքերը շարունակում ենք, և իսկապես լուրջ արդյունքներ կան գրանցված: