Թբիլիսիի կենտրոնում ցուցարարներից ոմանք փորձել են հարակից փողոցներով շրջանցել Ռուսթավելի պողոտայի հատուկ ջոկատայիններին ու վերադառնալ խորհրդարանի շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը շրջել է Ռուսթավելի պողոտայով և բարձրացել Ազատության հրապարակ, որտեղից խորհրդարանը գտնվում է մոտ 200 մետր հեռավորության վրա։ Հրապարակին մոտենալով ցուցարարներին դիմավորել է ուժայինների շրջափակումը, որոնք արցունքաբեր գազ կիրառելով հետ են մղել մարդկանց։
Երկուշաբթի օրը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքի ցույցը։ Ցույցի սկսվելուց անմիջապես հետո ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել շենքին մոտենալ փորձող մարդկանց դեմ։ Ավելի ուշ որոշվել է ցուցարարներին հեռացնել օրենսդիր շենքից։



