Թբիլիսիի քաղաքային դատարանը ազատ է արձակել ըն...

Նիկա Մելիան ազատ է արձակվել գրավի դիմաց: Դատավորների կոլեգիայի անդամ, գործը քննող դատավոր Թեմուր Գոգոխիան նրան ազատ է արձակել 30 հազար լարի գրավով: Մելիան պարտավոր է  անձնագիրն ու անձը հաստատող բոլոր փաստաթղթերը հանձնել դատախազությանը և չխոչընդոտել հետաքննության ընթացքին:

Համախոհների ծափողջույններով դատարանից դուրս եկած Մելիան հայտարարեց.

«Դատարանի ցանկացած որոշում քաղաքական որոշում է՝ ազատություն գրավի դիմաց, թե կալանավորում: Ես ամաչում եմ այն  պատգամավորների համար, որոնց պարտադրեցին զրկել իր անձեռնմխելիությունից: Նահանջել, լռել, իհարկե, չեմ ցանկանում: Անկախ սահմանափակումներից, որոնց դեռ պետք է ծանոթանամ, մտադիր եմ շարունակել պայքարը: Պայքարը շարունակվում է»: