Թայվանը մտադիր է կառուցել անօդաչուների ստեղծմ...

Թայվանն առաջիկայում կստեղծի նոր խոշոր փորձարարական կենտրոն անօդաչու թռչող սարքերի համար Ցզյաի գավառում։ Ինչպես լրագրողներին տեղեկացրել է արդյունաբերական զարգացման վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Ցզոու Յույ-սինը, թայվանցի արտադրողները մտադիր են ավելացնել դրոնների բաժինը համաշխարհային շուկայում։

«Ցզյաին պատրաստ է դառնալ անօդաչուների ստեղծման կենտրոն, քանի որ լավ հիմք ունի արտադրության համար։ Այժմ մեզ անհրաժեշտ է մեծ փորձ՝ ավելի մեծ թռիչքավայրէջքային շերտերով, փորձարկումների համար», պաշտոնյայի խոսքերը մեջբերել է Focus Taiwan գործակալությունը։

«Ուստի մենք նախատեսում ենք կառուցել ավելի խոշոր փորձարարական կենտրոն, որպեսզի ավելացնենք անօդաչուների արտադրությունը»,- ավելացրել է նա։

Ցզոուն նաեւ նշել է, որ ուկրաինական իրադարձություններով պայմանավորված՝ ողջ աշխարհը հետեւում է այն բանին, թե ինչպես են անօդաչուներն օգտագործվում ռազմական գործողություններում։ Եվ դա «բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում Թայվանի համար»։