Թայվանը գրանցել է չինական 15 թռչող սարք իր ափ...

Թայվանի Զինված ուժերը առավոտյան գրանցել են կղզուն մոտեցող 15 չինական թռչող սարքեր։ Այս մասին տեղեկացրել է կղզու պաշտպանական գերատեսչությունը X սոցցանցում։

Նրա տվյալներով՝ առավոտյան ժամը 08.20-ից կղզուն մոտեցել է 15 չինական թռչող սարք, այդ թվում J-16 կործանիչներ եւ հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման KJ-500 ինքնաթիռներ։ Դրանցից 12-ը հատել են Թայվանի նեղուցի միջին գիծը, մտել ՀՕՊ ճանաչման գոտի կղզու հյուսիսային, կենտրոնական եւ հարավարեւմտյան մասերում։

Մեկ օրում (երեքշաբթի առավոտյան ժամը 06.00-ից մինչեւ չորեքշաբթի նույն ժամը) Թայվանի ԶՈւ-ն գրանցել է կղզուն մոտեցող 9 թռչող սարք եւ չինական բանակի 13 նավ, ինչպես նաեւ մեկ պետական նավ։

Թայվանի պաշտպանական գերատեսչությունն առավոտյան նաեւ տեղեկացրել է, որ չինական նավերի ջոկատը «Լյաոնին» ավիակրի գլխավորությամբ անցել է կղզու հյուսիս-արեւելք եւ ուղղվել դեպի ճապոնական Յունագունի կղզի (Ռյուկյու արշիպելագ)։