Տավուշում «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկե...

Հուլիսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Վերին Ծաղկավան-Բերդ ճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում 42-ամյա Դավիթ Ադյանը իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառերին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Դավիթ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։