Բրիտանական Typhoon և ֆրանսիական Rafale կործան...

Բրիտանական Typhoon կործանիչները ֆրանսիական Rafale ինքնաթիռների հետ մասնակցել են միջուկային զսպման ուժերի համատեղ զորավարժություններին։ Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը։

«Առաջին անգամ Թագավորական ռազմաօդային ուժերի Typhoon կործանիչները Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի Rafale կործանիչների հետ մասնակցել են մեր ռազմավարական ավիացիոն ուժերի կազմակերպած զորավարժություններին», - գրել է նա X սոցիալական հարթակում։

Վոտրենը հավելել է, որ սա վճռորոշ քայլ է Ֆրանսիա-Մեծ Բրիտանիա պաշտպանական համագործակցության համար և ցույց է տալիս Եվրոպայում անվտանգության ապահովման հարցում երկրների հանձնառությունը։

Ըստ որոշ ԶԼՄ-ների, որ խոսքը «Ռամմի» զորավարժությունների մասին է, որոնց նպատակն էր միջուկային հարվածի նմանակումը։ Զորավարժություններն անցկացվել են հոկտեմբերի 20-ի երեկոյան Միջերկրական ծովի երկնքում։

2024 թ. հուլիսին Լոնդոնն ու Փարիզը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը միջուկային զինանոցների ոլորտում։