Իրանի իշխանությունների թույլտվության բացակայությամբ Հորմուզի նեղուցով անցնող նավերի շարժը լիովին դադարեցվել է՝ նավիգացիոն համակարգերի ոչնչացման և լցանավերին հասցված հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Իրանի պետհեռուստառադիոընկերությունը՝ հղում կատարելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերին մոտ կանգնած աղբյուրին։
Աղբյուրի տվյալներով՝ ծայրահեղ միջոցները ձեռնարկվել են նախորդ օրը ցերեկը երեք նավթատար լցանավի խոցումից և անցած գիշեր ևս մեկ կարգախախտ նավի ոչնչացումից հետո։
Թեհրանում նախազգուշացրել են, որ նավթի ապօրինի փոխադրումները վերսկսելու փորձերի դեպքում կարգախախտների և նրանց տեխնիկական ապահովման համակարգերի դեմ գործողությունները կլինեն էլ ավելի կոշտ։ Աղբյուրը նաև ընդգծել է, որ հումքի չարտոնված փոխադրմանն աջակցելու նպատակով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ցանկացած կրկնակի միջամտություն կհանգեցնի ուղիղ և վճռական պատասխանի, իսկ հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կընկնի ամերիկյան կողմի վրա։



