Նախկինների կամ ներկաների ընտրություններին չմասնակցելու խոսույթը նիկոլական խոսույթ է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը սնվում նախկին նախագահներից և պետք է նրանք չմասնակցեն ընտրություններին, դուրս գան քաղաքականությունից, որպեսզի հնարավոր լինի հաղթել Նիկոլ Փաշինյանին։
«Ես ցավում եմ, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած նոր քաղաքական ուժը իր քայլերը սկսում է նիկոլական խոսույթով։ Կարծում եմ՝ դա հաջողության հասնելու ճանապարհը չի»,– ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։



