
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թաթայի երգերի տակ տժժացողի ու իր «սրտակեր» շեֆի իրական դեմքը
Մեկը կա, որ քաղաքի կառավարումը տապալել է, ինչին կպել է, վարի է տվել, Նուբարաշենի աղբավայրի հրդեհն էլ չի կարողանում այնպես անի, որ մարեն, բայց զատո Թաթայի երգերի տակ մի բոլ տժժում է։
Ուրեմն էս տրնգի տվողն ու իր «սրտակեր» շեֆն իրականում խրախուսում են ընդդիմադիր ավագանիների հանդեպ իրականացվող բռնությունը։
Հերիք չի մինչ օրս չեն պարզել մեր ընտանիքին պատկանող ավտոմեքենան այրելու, փաստացի մեր ընտանիքի հանդեպ ահաբեկչություն իրականացնելու պատվիրատուներին, մի բան էլ տեղեկություններ կան, որ հրահանգ են իջեցրել ծածկադմփոց անել ու ջրել գործը։
Ահա այսպիսի կեղծ «ժողովրդավարության բաստիոն»։
Շտապեմ հիասթափեցնել ձեզ բոլորիդ՝ չի ստացվելու, քանի որ ամեն բան ջրի երես է դուրս գալու