
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը սեպտեմբերի 1-ին Հայաստանի գյուղական համայնքների բոլոր առաջին դասարանցիներին կնվիրի դպրոցական պայուսակներ՝ անհրաժեշտ պարագաներով:
Ինչպես հայտնել է Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը, միջոցառումն անցկացվում է Կարապետյանի 60-ամյա հոբելյանի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: