
Թարթառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանցի 4 զինծառայող: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, առաջին բուժօգնություն տրամադրելուց հետո վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: