Հենց նոր խորհրդարանում ավարտվեց ԲՀԿ խմբակցության հրավիրած քննարկումը` Սևանի աղետալի իրավճակի շուրջ: Քննարկումն անցավ խիստ էմոցիոնալ ու դա, թերևս, հասկանալի էր, քանզի տարիներ շարունակ Սևանը թալանվել է ու տարբեր տրամաչափի ջեբկիր պաշտոնյաներ «Սևանը փրկելու» ազգանվեր անվան տակ զբաղված են եղել պետական ռեկետով: Սևանը լուրջ հիվանդ է շատ կարևոր էր, որ այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ, որին մասնակցում էին հայտնի բնապահպաններ, առողջապահության և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության պատասխանատուներ, պատգամավորներ, բնապահպանական, առողջապահական և բիզնես շահերի հակադրումից փորձեգի ք խուսափել, որովհետև Սևանը չի կարող և չպետք է դառնա տարբեր շահեր ունեցող սուբյեկտների համար «բազարի» առարկա: Քննարկումը համարում եմ ստացված, հնչած բազմաթիվ առաջարկները` արդյունավետ և կենսունակ:
Մնում է, որ ամեն մեկս լինենք մեր խոսքի և մեր ստանձնած պարտավորության տերը, որպեսզի, չստացվի, որ հերթական անգամ եկանք, խոսեցինք, մեր էմոցիաները պարպեցինք ու գնացինք տուն: Բնապահպան Կարինե Դանիելյանը հրաշալի ասեց` Սևանը տիեզերքի աչքն է Հայաստանում:
Եվ ուրեմն` SAVE SEVAN
Գրում է Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում



