Տարածական հեռավորությունները երբեք չպետք է կո...

Սեպտեմբերի 2-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում միասին հավաքվենք, բարձրացնենք մեր ձայնը և ցույց տանք, որ չենք մոռացել մեր պատմությունը, չենք հրաժարվում մեր իրավունքներից ու պայքարում ենք հանուն ապագայի։

Թող սեպտեմբերի 2-ը լինի ոչ միայն հիշողության, այլ նաև ուժեղացման օր՝ միասնության, հավատքի և պատասխանատվության խոր գիտակցությամբ»։

Սեպտեմբերի 2-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենակարևոր էջերից մեկն է․ այն օրն է, երբ արցախցին ամուր կամքով ու անկոտրում ոգով հռչակեց իր անկախությունը՝ ազատ ու արժանապատիվ ապրելու անսակարկելի իրավունքը։

Այսօր, երբ մեզնից շատերը ցրված են տարբեր քաղաքներում ու երկրներում, մենք ավելի, քան երբևէ, պետք է հիշենք, որ Արցախը միայն տարածք չէ, այլ մեր ինքնությունը, պատմությունը և անփոխարինելի արժեքը։

Տարածական հեռավորությունները երբեք չպետք է կոտրեն մեր հոգևոր ու ազգային միասնականությունը։

Պահպանելով մեր լեզուն, մշակույթը, հավատքը և պատմական հիշողությունը՝ մենք պահպանելու ենք նաև Արցախի սրբազան գաղափարը։

Միասնականությամբ և համախմբվածությամբ կարող ենք պաշտպանել մեր ժողովրդի իրավունքներն ու արդար պահանջները։

Արցախի Հանրապետության պետնախարար
Նժդեհ Իսկանդարյան