«Տարբեր օրենքներ մեզ սահմանափակում են որպես պետական մարմին գանձել գումարներ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
Նա նշեց, որ Քաղավիացիան պետք է դառնա ինքնաֆինասավորվող։
Ռևազյանի խոսքերով՝ 2020 թվականի թիվ մեկ խնդիրը այն է, որ օրենսդրական փոփոխություններով պետք է հզորացնել քաղավիացիան։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահն ընդգծեց, որ թափուր հաստիքներ ունեն, որոնք չեն կարողանում լրացնել, որովհետև աշխատավարձերը ցածր են, բայց իրենց մոտ մասնագետների մեծ արտահոսք չի եղել։



