Տամ հեռախոսը՝ զանգի Ռուսաստանի դեսպանին, եթե...

Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ սահմանները վերաբացելու և չվերթները վերականգնելու ուղղությամբ, ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին ասաց խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Առանց ձեր ասելու բանակցում ենք: Դուք ուզում եք, որ Ռուսաստանում հաստատված կանոնները փոխե՞նք: Տամ հեռախոսը՝ զանգի Ռուսաստանի դեսպանին, եթե կարող ես՝ համոզի: Մի բան ֆիքսենք՝ հիմա սահմանները չեն բացվելու, Ռուսաստանը, Վրաստանը թույլ չեն տալիս», - ասաց Սիմոնյանը: 

Նա հույս հայտնեց, որ գոնե մեկ ամսվա ընթացքում կկարողանան խնդիրը կարգավորել: