Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը տարածել Է Աֆղանստանի կառավարության բոլոր անդամների, այդ թվում նախագահ Աշրաֆ Ղանիի համաներում՝ հայտարարելով, որ նրանք կարող են վերադառնալ եւ ապրել Աֆղանստանում: Ինչպես տեղեկացնում Է Այդ մասին հայտարարել Է թալիբների բարձրաստիճան պարագլուխ Հալիլ ուր Ռահման Հաքանին Պակիստանի Geo TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հաքանիի խոսքով՝ թալիբների եւ տապալված նախագահ Աշրաֆ Ղանիի, փոխնախագահ Ամրուլլա Սալեհի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլլա Մոհիբի միջեւ «թշնամություն չկա»: «Մեր կողմը ներում Է բոլորին (մեր դեմ կռված) գեներալից մինչեւ հասարակ մարդը»,- օգոստոսի 23-ին մեջբերում Է հեռուստաալիքը Հաքանիի խոսքը: Նա նաեւ երկրից փախչող աֆղաններին հորդորել Է չանել դա՝ հավելելով, որ այն քարոզչությունը, թե թալիբներն իրենցից վրեժ կառնեն, «տարածում են թշնամիները»:
Հաքանին խոստանում Է, որ երկրում բնակվող ազգությունները կարող են իենց հանգիստ զգալ: Այնուամենայնիվ, ինչպես նշում են Պակիստանի զանգվածային լրատվամիջոցները, Աֆղանստանը լքել ցանկացողների քանակը նախկին պես շատ մեծ Է: Այդ թվում, Պակիստանի իշխանությունների տվյալներով՝ Աֆղանստանում մնում են շուրջ 800 պակիստանցի քաղաքացիներ, ովքեր մտադիր են հեռանալ այդ երկրից:
«Թալիբան» արմատական շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ լքում Է երկիրը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա: Շատ երկրներ տարահանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանությունների աշխատակիցներին: Տարբեր գնահատումներով՝ Աֆղանստանի տարբեր քաղաքներում մնում Է շուրջ հազար հնդկաստանցի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



