Թալիբներն ավելի քան 40 խաղաղ բնակիչների են սպ...

«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները վերջին ժամանակներս առնվազն 43 խաղաղ բնակիչների են սպանել Աֆղանստանի կենտրոնական մասի Գազնիի նահանգի Մալիստանի գավառում: Հուլիսի 26-ին այդ մասին հաղորդել Է TOLOnews հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ թալիբները քանդել են գավառի սպանված բնակիչների տները:

Բացի դրանից, Ariana News հեռուստաալիքը հայտնել Է Քաբուլում անվտանգության պետական ուժերի հինգ ներկայացուցիչների սպանության մասին: Ըստ ոում նշվում Է, որ մահվանից առաջ սպանվածներին խոշտանգել են: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:

Այդ ֆոնին Իսլամական Հանրապետությունում դիտվում Է իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» շարժան զինյալները սաստկացնում են հարձակման տեմպերը մի շարք ուղղություննեով: Շարժման ներկայացուցիչերի պնդումների համաձայն՝ թալիբները կարողացել են վերահսկողություն սահմանել երկրի տարածքի մոտավորապես 85 տոկոսի նկատմամբ, ներառյալ շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի սահմանների երկայնքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: