Թալիբներն արգելափակել են Քաբուլի օդանավակայան...

«Թալիբան» արմատական շարժման անդամները թույլ չեն տալիս Աֆղանստանի քաղաքացիներին մուտք գործել մայրաքաղաք Քաբուլի օդանավակայան։ Այս մասին հայտնում է al-Arabiya հեռուստաալիքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Իրավիճակն Աֆղանստանում սրվել է վերջին շաբաթներին, երբ արմատական շարժման գրոհայինները ինտենսիվ հարձակումներ սկսեցին երկրով մեկ՝ գրավելով սահմանային անցակետերն ու խոշոր քաղաքները։ Օգոստոսի 15-ին զինյալները ներխուժեցին Քաբուլ՝ հայտարարելով երկրում պատերազմի ավարտի մասին։