Թաիլանդը մտադիր է բանակցություններ սկսել ԵԱՏՄ...

Թաիլանդը հաստատում է իր մտադրությունը՝ բանակցություններ սկսելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հարցի շուրջ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Թաիլանդի արտաքին գործերի նախարար Պարնպրի Բահիդհա-Նուկարան՝ ամփոփելով Բանգկոկում իր ղազախ պաշտոնակից Մուրատ Նուրթլեուի հետ հանդիպման արդյունքները։

«Ես ուրախ եմ, որ Ղազախստանը Թաիլանդի խոշորագույն առևտրային գործընկերն է Կենտրոնական Ասիայում: Հուսով եմ, որ ազատ առևտրի մեր երկկողմ համաձայնագիրը պատրաստ կլինի և կստորագրվի մոտ ապագայում: Ես կցանկանայի  վերահաստատել Թաիլանդի մտադրությունը՝ զարգացնելու տնտեսական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների և տարածաշրջանի հարևան երկրներ հետ` Թաիլանդի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման հարցի շուրջ բանակցություններ սկսելու միջոցով: Դա թույլ կտա մեծացնել երկկողմ առևտրի ծավալը և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար», - նախարարի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը: