ՀՀ Սահմանադրական դատարանում 4-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։
«Սեդա Սաֆարյանն ի պաշտոնե ՍԴ հարթակն օգտագործեց, որպեսզի ևս մեկ անգամ առաջ բերի այն թեզերը, որոնք շրջանառվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։ Կարող ենք առերևույթ պնդում անել, որ Սեդա Սաֆարյանը զրպարտել է «Հայաստան» դաշինքին»,- նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



