Թաիլանդում նախկին պատգամավորը կրակ է բացել պա...

Թաիլանդի մայրաքաղաքի ծայրամասում գտնվող տեղական կառավարական հաստատության շենքի ուղղությամբ կրակ բացելուց հետո զինված տղամարդը ձերբակալվել է, հայտնել են Reuters-ին պաշտոնյաները։

Դա տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ նույն նահանգում դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանությունը կրկին վերսկսեց զենքի վերահսկման շուրջ բանավեճերը։

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, ենթադրյալ հրաձիգը՝ նախկին պատգամավորը, կրակ է բացել նահանգային վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի և նրա վարորդի ուղղությամբ։

Երկու մարդ ստացել է վիրավորում և տեղափոխվել հիվանդանոց։