Թաիլանդի դատարանը միապետությանը վիրավորելու գ...

Թաիլանդի քրեական դատարանն ազատ է արձակել նախկին վարչապետ Թաքսին Չինավաթին՝ բավարարելով փաստաբանների՝ 500 հազար բատ (13,6 հազար դոլար) գրավի դիմաց նրան ազատ արձակելու խնդրանքը։ Այս մասին տեղեկացրել է Khaosod թերթը։

Չինավաթը, որը կառավարության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2001-2006թթ., հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները։ Հերթական դատավարությունն այս գործով նշանակվել է օգոստոսի 19-ին։

Միապետությանը վիրավորելու մասին հոդվածը նախատեսում է 3-15 տարվա բանտարկություն։ Մեղադրող կողմը կարծում է, որ Չինավաթը վարկաբեկել է միապետությունը մեկնաբանություններում, որոնք նա արել է Սեուլում 2015թ. մայիսին։ Այն ժամանակ «Չոսոն իլբո» թերթի հարցազրույցում նա հայտնել էր, որ Գաղտնի խորհրդի (Թաիլանդի թագավորին կից խորհրդակցական մարմին) անդամները աջակցել են 2014թ. մայիսի 22-ի պետական հեղաշրջմանը, որի հետեւանքով տապալվել է Յինգլակ Չինավաթի՝ նախկին վարչապետի կրտսեր քրոջ ղեկավարած կառավարությունը։