Սյունիքում փրկարարները ձնաբքի մեջ հայտնված ավ...

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մասնավորապես,  անբարենպաստ եղանակ է Սյունիքի մարզում:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Հարժիսի խաչմերուկում բուք է:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են Սյունիքի մարզում փրկարարները ձնաբքի մեջ հայտնված ավտոբուսից դուրս բերում մանկահասակ երեխային: