Սյունիքում «ՖՐԵՇ ԼՈԳԻՍՏԻԿ» ՍՊԸ-ին պատկանող «H...

Երեկ՝ նոյմեբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Հովհաննես Մ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրի ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն:

 Հովհաննես Մ.-ն աշխատում է «ՖՐԵՇ ԼՈԳԻՍՏԻԿ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ: