Սյունիքի պարեկները ձերբակալել են ոչ սթափ և առ...
Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները դեկտեմբերի 4-ին Ձորաստան-Ներքին Խոտանան խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ Կաեն» մակնիշի մեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
 
«Պարզվել է, որ 30-ամյա վարորդը սթափ չի եղել, իսկ մեքենան վարել է առանց վարորդական վկայականի։
 
Վարորդին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կապանի բաժին, մեքենան՝ բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվել են առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ և 2 փամփուշտ։
 
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։