Փաստաբան Լուսինե Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանել է Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով Ագարակի բնակիչ Գեւորգ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
«Քիչ հետո Գեւորգ Խաչատրյանը կլինի ազատության մեջ։ Մնում է հարցնել Մելիքսեթյանին, թե իրեն որպես մարդ, առավել եւս դատավոր ինչպե՞ս է զգում Գեւորգ Խաչատրյանը զրկվեց ազատությունից, բայց պահեց իր պատիվը։ Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար։ Իսկ Մելիքսեթյանի համար իր տված երդումը, իր երեխաների ապագան ոչինչ է։ Մելիքսեթյաններն անցողիկ են։ Մեր երկիրը պետք է իր մեջքն ուղղի ու զարգացման ուղին բռնի»,- ասված է գրառման մեջ։



