Սուրեն Սահակյանը վարչապետի կարդացած գաղտնի փա...

Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ-յան էջի վերջին live-ում պատմեց մի «գաղտնի» փաստաթղթի մասին, որ կազմվել էր 2014 թվականին։ Նախ, դեռ մի կողմ, որ փաստաթղթի բովանդակության հրապարակային դարձած մասը ոչ մի հույժ գաղտնի տեղեկություն մասին ակնարկ էլ չէր պարունակում։ Եթե փաստաթղթից ամենակարևոր եզրակացությունն էն էր, որ կոռուպցիայի վրա հիմնված պետական կառավարման համակարգ ա գործել ու այն այլ կերպ չէր էլ կարող աշխատել, ապա դրա մասին մանրամասն կարող էր պատմել վերջին երկու տարում Հայաստանում ապրող, քաղաքական զարգացումների ընթացքին հետևող ցանկացած միջին վիճակագրական, սթափ քաղաքացի։ Նկարագրված համակարգը գործել ա մեր աչքի առաջ, դրա մեջ ներգրավված են եղել տասնյակ հազարավոր մարդիկ ու նաև շատ փորձագետներ են տեսական դաշտում էդ համակարգը փայլուն նկարագրել։ Բայց դրա մասին չի գրառումը։

Ուրեմն նեղ շրջանակներում հայտնի Արթուր Դանիելյանը պրինտերով ինչ-որ տեքստ տպած մի քանի թուղթ ա իրար կպցրել, հայտարարել ա, որ որպես քաղաքան հույժ կարևոր բևեռ, իրեցն էլ են հույժ գաղտնի կերպով փոխանցել էդ նույն «փաստաթուղթը» (շպիոն Օնիկը ամենամութ գիշերով գրասենյակի դռան դեմն ա աննկատ դրել) ու որ ինքը ուղիղ եթերում կպատմի դրա բովանդակությունը։ Մի քանի հանրաճանաչ փաստեր բարձրաձայնելուց ու դրանց իր հիմար մեկնաբանություններից հետո, էս մեր «հույժ կարևոր քաղաքական բևեռը» սկսում ա խոսել 2015-2018 թվականի քաղաքական իրադարձությունների իր կոնսպիրոլոգիական, իրականությունը խեղաթյուրող, աղճատված մեկնաբանությունների մասին՝ տպավորություն ստեղծելով, թե դրա մասին խոսվում ա «հույժ գաղտնի փաստաթղթում»։ Հիշեցնեմ, որ փոստաթուղթը 2014 թվականին էր ստեղծված, ըստ դրա մասին բարձրաձայնողների։

Բայց էդ էլ հեչ, պարզվում ա՝ ընտիր երկրում ենք ապրել, կոռուպցիայից զերծ, բնության մասին մտածող կառավարություն ունեցող, մեծ ռեֆորմների նախաշեմին գտնվող, առանց օլիգարխների, ժողովրդավարական կառավարման մոդելով, հրաշք կառավարիչնորով, որոնք օր ու գիշեր չէին քնում, իրենց անձնական շահը թողած երկրի բարեփոխումների մասին էին մտածում։ Իսկ նենգ ու չար ուժերը (երևի՝ բնապահպանները՝ Նիկոլի գլխավորությամբ) այլ պատկեր են ցույց տվել, «տոռպեդահարել են» ու չեն թողել «մարդիկ» երկիրը զարգացնեն։ Սերժն էլ, էն որ 2011-ին Կազանում ասել էր «հարց չկա, հողերը կտանք» (Լավրովի պլան), իրականում խաբել էր, որ հավատացնի իբր կտա, իսկ տակից հարամում էր գործընթացը։ Բա, այ տենց խորամանկագույն չեբուրաշկա…

Հ․Գ․ Ի դեպ, մի եսիմինչ խելքի ու մարգարեության հարց էլ չէր կանխատեսել էն, ինչ իբր կանխատեսված էր իբր «հույժ գաղտնի փաստաթղթում»։ Որպես օրինակ կարող եմ բերել Վլադիմիր Գասպարյանին ուղղված մեր նամակը, որտեղ կանխատեսել էինք ՊՊԾ գնդի գրավման նման որևէ մի քաղաքական ակցիա (հղումն այստեղ)։ Ախր էդ բաները անկհայտ էին ու առավել ևս փարձագետների համար, որոնցից յուրաքանչյուրը կարող էր էդ «մարգարեությունն» անել՝ հասարակագիտության, հանրային հարաբերությունների ոլորտում նվազագույն գիտլիքներ ունենալու և քաղաքական զարգացումներին հետևելու պարագայում։ Հետևաբար, վարչապետի մակարդակով էդքան նշանակություն տալ էդ թղթին, որ Արթուրի պես մուտիլ… չէ, ավանտյուրիստներն էլ օգտագործեն դիվիդենտներ շահելու համար, ողջամիտ չի, էլի։ Ընդ որում ողջամիտ չեմ համարում ոչ թե նրա համար որ Արթուրի պես մուտիլ… չէ, ավանտյուրիստները օգտագործել են, այլ ընդհանուր առմամբ, ըստ էության։

Գրում է «Քաղաքացու որոշում» կուսակցության խորհրդի քարտուղար Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում