Սուդանում մեկ օրում 30 խաղաղ բնակիչ է զոհվել,...

Սուդանում մեկ օրում 30 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 245-ը՝ վիրավորվել, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Սուդանի բժշկական կոմիտեին։

«Երեքշաբթի օրը բախումների հետևանքով 30 խաղաղ բնակիչ է զոհվել՝ չնայած հայտարարված զինադադարին», – ասվում է զեկույցում:

Երեքշաբթի օրը՝ ապրիլի 18-ին, Ինքնիշխան խորհրդի անդամ Շամս ադ-Դին ալ-Քաբբաշին հայտարարեց, որ Սուդանի զինված ուժերը համաձայնել են 24 ժամ տեւողությամբ զինադադարի՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ից սկսած։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը թալանվել է։ Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ը հաղորդումներ է ստանում հումանիտար աշխատողների նկատմամբ հարձակումների և սեռական բռնության մասին։